2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:
Անվանական արժեքը | 10 000 դրամ |
Մետաղը/հարգը | ոսկի 9000 |
Քաշը | 8,6 գ |
Տրամագիծը | 22,0 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Թողարկման քանակը | 300 հատ |
Թողարկման տարեթիվը | 2024 |
Անվանական արժեքը | 10 000 դրամ |
Մետաղը/հարգը | ոսկի 9000 |
Քաշը | 8,6 գ |
Տրամագիծը | 22,0 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Թողարկման քանակը | 300 հատ |
Թողարկման տարեթիվը | 2024 |
***Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում