Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին COAF սմարթ կենտրոնում հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղի անդամների, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ողջունելով մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է տեղում ծանոթանալ գործարարներին հուզող կոնկրետ խնդիրներին՝ դրանց համակարգային լուծման ուղիները գտնելու համար։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ու Արամ Ղազարյանը պատասխանել են գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։
Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կիրառվող պետական օժանդակության գործիքակազմին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։
Գործարարների կողմից հնչեցրած բոլոր առաջարկները, հարցադրումներն ու խնդիրները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում