Հիբրիդային էլեկտրական մեքենաների վաճառքն անցյալ ամիս ամենաշատն աճել է ԵՄ-ում, սակայն բենզինով աշխատող մեքենաները ևս շարունակում են մեծ պահանջարկ ունենալ,- գրում է Euronews-ը:
ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 10.1%-ով, իսկ ամենամեծ աճը նկատվել է հիբրիդային էլեկտրական մեքենաների բլոկում:
Ֆրանսիայում վաճառքներն աճել են 13%-ով, Իտալիայում՝ 12.8%-ով, Իսպանիայում՝ 9.9%-ով և Գերմանիայում՝ 5.4%-ով:
Ըստ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA)՝ նոր էլեկտրական մեքենաների վաճառքն ամենաշատն աճել է հունվարին, իսկ հիբրիդային էլեկտրական մեքենաները նախորդ ամիս առաջատար դիրք են գրավել՝ 27 երկրներում, Մեծ Բրիտանիայում և EFTA-ի անդամ երկրներում՝ 24.2%-ով:
Նոր հիբրիդային մեքենաների թիվը նույնպես նախորդ տարվա համեմատ աճել է 12%–ով: Նոր բենզինով մեքենաների թիվն աճել է 5.9%-ով, ընդ որում այս կատեգորիան շարունակում է գրավել շուկայի մեկ երրորդից ավելին:
Որպես ամենահայտնի կատեգորիա՝ բենզինով մեքենաները չեն զիջում իրենց մասնաբաժինը Էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցներին: Չնայած դրան՝ 2023 թվականի փետրվարին բենզինով մեքենաների մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է՝ 36.9%-ից հասնելով 35.5%-ի։
Ամբողջ Եվրոպայում նոր դիզելային մեքենաների վաճառքները նվազել են 5.1%-ով, թեև այս կատեգորիայի մասնաբաժինը դեռ 12% է: Փետրվարին նոր մեքենաների վաճառքը նվազել է մի քանի շուկաներում, ներառյալ երեք խոշորագույն շուկաներում ՝ Ֆրանսիա (-30.5%), Իսպանիա (-17.4%) և Իտալիա (-11.8%): Մյուս կողմից, Գերմանիայում դիզելային վառելիքի վաճառքն աճել է 9.7%–ով:
Փետրվարին ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում և EFTA-ի անդամ երկրներում էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 10.3%-ով` պահպանելով շուկայի կայուն մասնաբաժինը`13.2%:
Բելգիայում վաճառքներն աճել են 66.9%-ով, իսկ Ֆրանսիայում՝ 31.8%-ով։ Գերմանիայում վաճառքները նվազել են 15.4%-ով, իսկ Իռլանդիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Իսլանդիայում վաճառքները նույնպես նվազել են:
Այնուամենայնիվ, հիբրիդային էլեկտրական մեքենաները շարունակում են գրավել եվրոպական շուկաները, ինչը պայմանավորված է չորս խոշորագույն շուկաների ՝ Ֆրանսիա (+41.5%), Իսպանիա (+26.5%), Գերմանիա (+16.4%) և Իտալիա (+16.1%) էական աճով:
Հիբրիդային էլեկտրական մեքենաների վաճառքներն աճել են 12%-ով` նպաստելով կայուն աճի այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Գերմանիան, Բելգիան և Ֆրանսիան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում