Բրիտանիան ռուսական նավթ է գնում երրորդ երկրների միջոցով․The Spectator

2 Min Read

Մեծ Բրիտանիան, հրաժարվելով Ռուսաստանից նավթ ներկրելուց, սկսել է այն գնել երրորդ երկրների միջոցով, հաղորդում է The Spectator ամսագիրը։

Հոդվածում մեջբերում են Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի տվյալները, ըստ որոնց՝ հունիսին Ռուսաստանից նավթամթերքի ներմուծում չի եղել։

Միաժամանակ Մեծ Բրիտանիան հումք է գնել Բելգիայից, որը չունի սեփական պաշարներ, այլ ունի միայն այն վերամշակելու հնարավորություն։ Այս կապակցությամբ նյութի հեղինակը ենթադրել է, որ Լոնդոնը շրջանցում է ռուսական նավթի գնման սեփական արգելքը։

Օգոստոսի 22-ին Bloomberg-ը գրել էր, որ Ռուսաստանից հում նավթի մատակարարումները օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում աճել են օրական մինչև 3,41 մլն բարել՝ հետ բերելով գրեթե ամբողջ նախորդ անկումը: Միաժամանակ միջերկրածովյան երկրներն ավելացրել են մատակարարումները օրական 140 հազար բարելով։

Օգոստոսի 8-ին Bloomberg-ը գրել էր, որ Հարավային Եվրոպայի և Միջերկրական ծովի երկրները գաղտնի նավթ են գնում Ռուսաստանից։ Գործակալության տվյալներով՝ Սեւ եւ Բալթիկ ծովերում ռուսական արտահանման տերմինալներից իտալական նավահանգիստներ նավթի մատակարարումների ծավալը հասել է յոթ շաբաթվա առավելագույնին։

Հունիսին բրիտանական Independent թերթը գրել էր, որ եվրոպական ընկերությունները գրեթե կրկնապատկել են ռուսական նավթի իրենց մատակարարումները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր, չնայած Եվրամիության փորձերին արգելափակել Ռուսաստանից էներգիայի արտահանումը համաշխարհային շուկաներ:

Ինչպես նշվում է նյութում, Եվրոպայի ընկերությունները շարունակում են շահույթ ստանալ ռուսական նավթի մատակարարումից այլ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, գրում է Газета.Ru-ն։

Կիսվեք այս հոդվածով