Որտե՞ղ են ապրում աշխարհի ամենաերջանիկ երիտասարդները. Թոփ 5 երկրներ

3 Min Read

Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժն է։ Ի նպաստ երիտասարդության՝ ճիշտ և ճիշտ ժամանակին արված ներդրումները միշտ բերելու են առաջանցիկ տեմպերով զարգացում ոչ միայն տնտեսությունում, այլ նաև մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Ցավոք, Հայաստանի անկախությունից ի վեր հայ երիտասարդությունը ենթարկվում է բազմաթիվ աղետների՝ պատերազմ, հեղաշրջումներ, արտագաղթ, էթնիկ զտում և այլն։

Երիտասարդության մասին «մտածողները» շարունակում են իրենց աղետաբեր ուղին՝ քանդելով պետության բոլոր հիմքերը։ Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ երիտասարդությունն անընդհատ կորցնում է իր կյանքի ոսկե ժամանակահատվածը, այնուհետև, տեսնելով, որ հնարավոր չէ որևէ բան փոխել, լքում է երկիրը՝ փորձելով երջանկություն գտնել օտար ափերում։

Վերջին ժամանակներում մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել մարդու երջանկության աստիճանին։ Նույնիսկ գլոբալ մակարդակով հաշվարկվում է երջանկության համաթիվը: Մեր վերլուծությունում կփորձենք ուսումնասիրել երջանկության մակարդակը երիտասարդության շրջանում։ Բարձր ցուցանիշը հիմնականում փաստում է տվյալ երկրում առկա առողջ մթնոլորտի, պետության արդյունավետ քաղաքականության և երկրում ապագայի նկատմամբ բարձր հավատի մասին։


Ակադեմիական քաղաքը կունենա մետրո ու տրամվայ. Ժաննա Անդրեասյան ՏԵՍԱՆՅՈւԹ


Վիճակագրական տվկալների համաձայն՝ աշխարհի ամենաերջանիկ երիտասարդներն ապրում են հետևյալ 5 երկրներում

Եվ այսպես, ամենաերջանիկ երիտասարդներն ապրում են Լիտվայում, որը երջանկության ընդհանուր համաթվով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

 2-րդ հորիզոնականում է Իսրայելը, որը երջանկության ընդհանուր համաթվով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

ԵՐիտասարդության երջանկության համաթվով 3-րդ տեղում է Սերբիան, որը, միևնույն ժամանակ, ընդհանուր համաթվով զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը։

4-րդ և 5-րդ տեղում են Իսլանդիան և Դանիան, որոնք ընդհանուր երջանկության համաթվով զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ և 2-րդ հորիզոնականները։

Հետաքրքիր է պարզել երջանկության մակարդակը երիտասարդության շրջանում ՀՀ-ում, ինչպես նաև նրա անմիջական հարևան  և ԵԱՏՄ անդամ պետություններում․

Հայաստանը երիտասարդության երջանկության համաթվով  140 երկրների շարքում զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը, այն պարագայում, երբ երջանկության ընդհանուր համաթվով Հայաստանը զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։

Ռուսաստանը երիտասարդության երջանկության համաթվով զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը։ Երիտասարդության երջանկության համաթվով 101-րդ հորիզոնականում է Թուրքիան, որը ընդհանուր երջանկության համաթվով զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը։ Թուրքիան ցուցակի միակ երկիրն է, որտեղ երիտասարդության երջանկության համաթիվով զբաղեցրած դիրքը գերազանցել է ընդհանուր երջանկության համաթվով դիրքին։

  •  Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ մեր տարածաշրջանում, ԵԱՏՄ անդամ պետություններում երիտասարության երջանկությունը խաթարում է անկայուն, լարված ու անկանխատեսելի իրավիճակը, որն առկա է ոչ միայն մեր պետություններում, այլ նաև աշխարհում։ Այստեղ անարդյունավետ կարելի է համարել նաև ներքին քաղաքականությունը, ինչն էլ իր հերթին ոչ միայն չի օգնում, այլև հիասթափեցնում է երիտասարդներին։
TAGGED:
Share This Article