Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մի քանի եղանակներով է ապահովվելու տրանսպորտը` երկաթուղի, մետրո։ Տրամվայ է պլանավորվում նաև։ Գիտեք` Ակադեմիական քաղաքի մոտով է անցնում Հյուսիս–հարավ մայրուղին, նաև բավականին զարգացած ճանապարհային ցանց կա, այդ ճանապարհների նախագիծը առանձին նախագիծ է, որը այժմ քննարկվում է ու նաև նախնական ներկայացվել է կառավարությանը»,– ասաց Անդրեասյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչև հունիս պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջությամբ մշակված գլխավոր հատակագիծը։ Իսկ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում