ՌԴ Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է տարեկան 16% մակարդակում

1 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկը Տնօրենների խորհրդի մարտի 22-ի նիստից հետո հիմնական տոկոսադրույքը պահպանել է տարեկան 16% մակարդակում․ գրում է Аргументы и Фактыն։

Կենտրոնական բանկի ղեկավարությունն այս որոշումը կայացրել է երկրորդ անգամ անընդմեջ՝ բացատրելով, որ գնաճը զսպելու համար անհրաժեշտ է կոշտ դրամավարկային քաղաքականություն։ Դրույքաչափը մնացել է անփոփոխ նախորդ տարվա դեկտեմբերից։

«Ընթացիկ գնաճային ճնշումները շարունակել են նվազել աշնան ամիսների համեմատ, սակայն շարունակում են մնալ բարձր, իսկ ներքին պահանջարկը շարունակում է զգալիորեն գերազանցել ապրանքների և ծառայությունների արտադրության ընդլայնման հնարավորությունը»,- հայտարարել է ՌԴ ԿԲ-ն։ 

Share This Article