Ինչպե՞ս առցանց եղանակով փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը

1 Min Read

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես առցանց եղանակով կարելի է փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ձեր կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարող եք ներկայացնել ԱՌՑԱՆՑ դիմում։

Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը՝ հետևյալ հղմամբ։

ՔԱՅԼ 2։ Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի կամ կմերժի Ձեր դիմումը (նշելով մերժման պատճառները)։ Դիմումը հաստատվելուց հետո այդ մասին հաղորդագրություն կուղարկվի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Արդյունքում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից կենսաթոշակը կվճարվի դիմումով ընտրված բանկով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դիմումը մուտքագրելուց առաջ, եթե նախկինում գրանցված չեք եղել soscervice.am կայքէջում, պետք է սեղմել հարթակի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցում» կոճակի վրա և համապատասխան դաշտում լրացնել պահանջվող անձնական տվյալները»,- նշված է հաղորդագրությունում:

Կիսվեք այս հոդվածով