TikTok-ի օգտատերերի աճի տեմպերը սկսել են կտրուկ նվազել. ի՞նչն է պատճառը

2 Min Read

2023 թվականի վերջին եռամսյակում TikTok-ն իր ամենակարևոր ցուցանիշներից մեկում աճ չուներ։ ԱՄՆ-ում այն ​​նույնիսկ նվազել է, ինչը զարմանալի է իր ժողովրդականության գագաթնակետին գտնվող հավելվածի համար: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Հավանաբար, որոշ մարդիկ ջնջել են հավելվածը: Որոշները, պարզապես, այլևս այդքան էլ ժամանակ չունեն TikTok-ում ավելի շատ տեսանյութեր դիտելու համար: Սա հատկապես արդիական է այն օգտատերերի դեպքում, որոնք չափահաս են դարձել։

Օգտատերերի աճի տեմպերը նվազում են աշխարհի մի շարք հայտնի սոցիալական ցանցերում: Այս մասին ասվում է Evercore ISI-ի վերլուծաբանների կողմից անցկացված եռամսյակային վերլուծության մեջ։

2022 թվականի երկրորդ կեսից TikTok-ի օգտատերրեի աճի տեմպը նվազել է։ 2023 թվականի չորրորդ եռամսյակում տեսածառայությունը հետ է մնացել Snapchat-ից, YouTube-ից, Instagram-ից և Facebook-ից։

Ըստ երևույթին, TikTok-ի օգտատերերը մեծանում են և ունեն նոր պարտականություններ, որոնք քիչ ժամանակ են թողնում տեսանյութեր դիտելու համար։ Երբ հավելվածը գործարկվեց, այն փոթորկեց աշխարհը: Այն ժամանակ երեխաներին ու դեռահասներին հատկապես գրավում էր ծառայության յուրահատուկ բովանդակությունն ու մշակույթը։

Ենթադրենք, 2016 և 2017 թվականներին TikTok-ի առաջին օգտատերերը մոտ 13 տարեկան էին։ Հիմա նրանք առնվազն 20 տարեկան են: Նրանք աշխատում են լրիվ դրույքով կամ հաճախում են քոլեջ, և այժմ իրենք պետք է զբաղվեն կենցաղային հարցերի մի ամբողջ շարքով: Այս ամենը շատ ժամանակ է պահանջում, ինչը նշանակում է, որ ավելի քիչ ժամանակ է մնում TikTok-ի համար:

Կիսվեք այս հոդվածով