Հայաստանյան իշխանությունների բազմամյա ձախողված քաղաքականության հետևանքով հայտնվել ենք անվտանգային լրջագույն խնդիրների առաջ։ Իսկ յուրաքանչյուր անհաջողություն սկսվում է տարբեր բնագավառներում թույլ տված սխալներից։
Առաջին հերթին պետք է հայացք գցել կրթության ոլորտին, մասնավորապես` բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Ցավոք, կրթական մակարդակը հանրապետությունում շարունակում է անկում ապրել։
Անշուշտ, հասարակության մի ստվար զանգված ունի բարձրագույն կրթություն, սակայն այս ուժերը մրցակցային և արտադրողական չեն։ Իսկ պատճառը կրթական գործընթացի ոչ արդյունավետ կառավարումն է` շղթայական բոլոր հետևանքներով։
Այս ամենով հանդերձ` Հայաստանի բուհերը, որոնք շատ շուտով կարող են ընդհանրապես կորցնել իրենց երբեմնի դերն ու նշանակությունը, շարունակում են պահպանել իրենց դիրքերը խոշոր հարկ վճարողների ցանկում։
2023թ-ի արդյունքներով` այս ցուցակից դուրս է մնացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, իսկ մյուսների վճարած հարկերի ծավալները հետևյալն են․
Նկատենք, որ ընդհանուր առմամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները 2023թ-ին 2022թ-ի համեմատ պետբյուջե են փոխանցել 1,4%-ով ավելի շատ գումարներ՝ ֏12,5 մլրդ։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2023թ-ին առաջին 5 հորիզոնականներում են
- Երևանի Միխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը,
- Երևանի պետական համալսարանը,
- Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամը,
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը
Այս բուհերը պետբյուջե են փոխանցել համապատասխանաբար ֏3,05 մլրդ, ֏2,8 մլրդ, ֏1,5 մլրդ, ֏937 մլն և ֏794 մլն։ Նկատենք, որ Երևանի Միխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2023թ-ին 2022թ-ի համեմատ 2,3%-ով քիչ հարկ է վճարել։
Վճարված հարկերի ծավալների անկում 2023թ-ին 2022թ-ի համեմատ դիտվել է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի պարագայում համապատասխանաբար՝ 13%-ով և 2%-ով։
2023թ-ին 2022թ-ի համեմատ վճարած հարկերի ծավալների զգալի աճ՝ 24%, գրանցել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը, որը 2023թ-ին պետբյուջե է վճարել մոտ ֏416 մլն-ի հարկ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում