Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց

1 Min Read
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։
Անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։
Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու. 714՝ տարեց, 621՝ հաշմանդամություն ունեցող անձ։
Մատուցվող ծառայությունները ներառում են՝
  •  ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  •  գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  •  ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  •  օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
  •  մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  •  օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Share This Article