Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023թ.-ին գրանցել է ավելի քան 30% աճ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ.-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222.6 մլրդ ՀՀ դրամ։

Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում  ավելանալով գրեթե 3 անգամ:

Հաշվետու տարում Ամերիաբանկի հաճախորդների 72%-ը մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկավորումը ստացել է օնլայն` business.ameriabank.am հարթակի միջոցով:

Նշենք նաև, որ 2023թ-ին ավելացել է նաև նույն հարթակի միջոցով օնլայն գրանցվող հաճախորդների մասնաբաժինը՝ հասնելով 18%-ի նախորդ տարվա 11%-ի համեմատ։

Հիշեցնենք, որ 2018թ-ին Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը  գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու Ամերիաբանկում հաշիվ բացելու, քարտ ստանալու, Օնլայն/Մոբայլ բանկինգ ձեռք բերելու, վարկավորման դիմելու, ինչպես նաև այլ ծառայություններից ու արտոնություններից օգտվելու հնարավորություններ:

Նշենք, որ այս տարի հարթակի կողմից առաջարկվող ծառայություններին ավելացել են ևս մի քանիսը: Business.ameriabank.am միջոցով արդեն իսկ հնարավոր է ակտիվացնել POS տերմինալ ՀԴՄ սարքի վրա, պատվիրել ու ստանալ շարժական POS տերմինալ, ինչպես նաև ակտիվացնել Ameria PhonePOS ծառայությունը Android սմարթֆոնում։

Բոլոր դեպքերում հնարավոր է հայտը ներկայացնել օնլայն, ակտիվացնել POS տերմինալներ և PhonePOS ծառայությունը միաժամանակ մի քանի հասցեներում և օնլայն հետևել հայտերի ընթացքին։

Բացի այդ, Ամերիաբանկը բիզնեսի համար պարբերաբար իրականացնում է արշավներ՝ առաջարկելով վարկավորման հատուկ պայմաններ։ Այս պահին գործող արշավների մանրամասները՝ այստեղ։


***Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:


Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով