ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)։
Ցուցանիշը 2022 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.1 %:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
- Շինարարություն` 13.6 %
- Արդյունաբերություն` 7 %
- Ծառայություններ՝ 27.5 %
- Առևտրի շրջանառություն՝ 12.5 %
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 47.7 %, այդ թվում՝
- Արտահանում՝ 43.9 %
- Ներմուծում` 50.1 %