Apple-ը և Google-ը ի վիճակի են Ռուսաստանում անջատել iOS-ի և Android-ի վրա հիմնված սմարթֆոնները. ՌԻԱ Նովոստիին ասել է«Ռոսկաչեստվո»-ի թվային փորձաքննությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն։
Նրա խոսքով՝ դրա համար կարող է օգտագործվել գողացված սարքերն արգելափակելու մեխանիզմը։
«Apple-ի այդ մեխանիզմը շատ ավելի կատարելագործված է, քան Google-ի մրցակիցներինը, բայց երկու դեպքում էլ օգտատերերը լուրջ խնդիրների կբախվեն»,- նշել է Կուզմենկոն:
Նրա խոսքով՝ Apple-ի սարքերն այդ դեպքում չեն կարող օգտագործվել, բոլոր տվյալները կկորչեն։ Իսկ Android սմարթֆոնները, եթե բլոկավորված լինեն, հնարավոր կլինի դուրս բերել օգտատիրոջ տվյալները։
«Ռոսկաչեստվո»-ի փորձագետը կարծում է, որ Apple-ն ու Google-ը չեն գնա այս քայլին։ Նախ, նրանց լիցենզավորման պայմանագրերում նշված չէ, թե որ երկրի համար է արտադրված սարքը: Երկրորդ՝ նման որոշումը ենթադրում է «հեղինակությանը մեծ վնաս և բազմամիլիոնանոց դատական հայցեր»։
Բացի այդ, Ռուսաստանում կան բազմաթիվ օտարերկրացիներ, որոնց դժվար կլինի տարանջատել ռուսաստանցիներից, ովքեր սմարթֆոններ են օգտագործում iOS և Android համակարգերով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում