3 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

1 Min Read

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026 թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։

Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր: Որոշմամբ նախատեսվում է ընդունել Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Գավառ, Ճամբարակ, Ախուրյան,Նոյեմբերյան, Գորիս, Արտաշատ համայնքների մի շարք անշարժ գույքերի նվիրաբերությունը և դրանք ամրացնել ըստ գտնվելու վայրի համապատասխան մարզպետի աշխատակազմերին՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքեր կառուցելու նպատակով։

Կիսվեք այս հոդվածով