ՊԵԿ-ը ֆիզանձանցից գնումներ կատարելիս ընկերությունների համար փաստաթղթավորման նոր համակարգ է առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ կառավարության որոշմամբ կներդրվի փաստաթղթավորման նոր կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ։

Նախագծով առաջարկվում է կարգավորել փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։

«Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) միջոցով` էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթում պարտադիր ներառվում են փաստաթղթի սերիա համարը, դուրսգրման և ապրանքի  մատակարարման ամսաթվերը, ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տվյալները»,- հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը մանրամասնել է, որ այս կարգավորումը վերաբերում է և ռեզիդենտ, և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ձեռքբերումներին, և շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողներին։

Կիսվեք այս հոդվածով