Forbes-ը ներկայացրել է ՌԴ ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը

2 Min Read

Սբերբանկը հինգերորդ անգամ գլխավորել Է Ռուսաստանի Դաշնության 100 խոշոր ամենահուսալի բանկերի Forbes-ի վարկանիշը,– գրում է ТАСС-ը:

Պարբերականի տվյալներով ՝ բանկի ակտիվները 2023 թվականի արդյունքներով գնահատվում են 51.37 տրիլիոն ռուբլի։ Սբերբանկը վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև 2022, 2021, 2012 և 2011 թվականներին:

ՎՏԲ-ն վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Forbes-ը բանկի ակտիվները գնահատել է 26.26 տրիլիոն ռուբլի։ Ռոսբանկը վարկանիշում երրորդն է, ակտիվները գնահատվել են 2.16 տրլն ռուբլի։

Վարկանիշի առաջին տասնյակում, ըստ ամսագրի, տեղ են գտել նաև Ռայֆայզենբանկը (1.98 տրլն ռուբլի), Յունիկրեդիտբանկը (1.12 տրլն ռուբլի), Սիթիբանկը (0.59 տրլն ռուբլի), Ինգբանկը (0.09 տրլն ռուբլի), Դոյչեբանկը (0.06 տրլն ռուբլի), Տոյոտաբանկը (0.06 տրլն ռուբլի) և Էմ-Յու-Էֆ-Ջի Բանկը (0.06 տրլն ռուբլի):

Վարկանիշում 19-րդ տեղն է զբաղեցրել Ալֆաբանկը՝ 8.6 տրլն ռուբլի ակտիվներով, Գազպրոմբանկը (15.91 տրլն ռուբլի)՝ 18-րդ տեղ, Ռոսսելխոզբանկը (4.78 տրլն ռուբլի)՝ 21-րդ տեղ, Օտկրիտիեբանկը (3.4 տրլն. ռուբլի)՝ 29-րդ տեղ, Տինկոֆբանկը (2.16 տրլն ռուբլի)՝ 31-րդ տեղ,  Սանկտ Պետերբուրգ Բանկը (1.05 տրլն ռուբլի)՝ 33-րդ տեղ։

Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառվել են 100 խոշորագույն բանկեր։ Վարկանիշը կազմելիս Forbes-ը կողմնորոշվել է ռուսական ACRA, Expert RA, NKR և NRA վարկանիշային գործակալությունների գնահատականների վրա։ Դրանք արտացոլում են ռուսական բանկերի վարկունակությունը ռուբլով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով