Շիրակի մարզում հիմնանորոգվում է Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք)–Փանիկ-Արևշատ- /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 – կմ12+800 հատվածը։
12.8կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 գյուղեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։
Շինարարը ներկայում կատարում է գոյություն ունեցող ծածկի քանդման և հողային աշխատանքներ։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում