Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է:
Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn):
Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին:
Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ․ մարտի 22-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ, իսկ մինչև մարտի 25-ը՝ կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190010)։
Բնակարանների 1 ք․մ․ արժեքը առանց ներքին հարդարման 364.000 դրամ է, իսկ ներքին հարդարմամբ 414.000 դրամ։