iPhone 17-ը, որը կթողարկվի 2025 թվականին, կունենա դիմացկուն էկրան՝ չփայլող ծածկով եւ ապահովագրված կլինի քերծվածքներից։ Այս մասին հայտնում են ընկերության ինսայդերները։
Նոր iPhone 17-ի ապակե էկրանը կունենա ծայրահեղ դիմացկուն հակառեֆլեկտիվ ծածկույթ, որը զգալիորեն ավելի դիմացկուն կդարձնի էկրանը քերծվածքներից:
Աղբյուրի համաձայն՝ նոր ծածկույթի արտադրության սարքավորումներն արդեն ներառվել են Չինաստանի մատակարարման շղթայում, սակայն դրանք չեն օգտագործվի iPhone 16 սերիայում, որը կցուցադրվի 2024 թվականի աշնանը։
Ceramic Shield-ը, որը մշակվել է Corning-ի կողմից Apple-ի հետ համագործակցությամբ և օգտագործվում է ընկերության ներկայիս սմարթֆոններում, ապակե-կերամիկական նյութ է, որը, ըստ Apple-ի, սմարթֆոնների համար նախատեսված ամենաամուր ապակին է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում