ՀՀ-ում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները պարզաբանում են պահանջում․ Զախարովա

1 Min Read

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը տեսել է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը, և որ դրանք լրացուցիչ պարզաբանում են պահանջում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, մենք տեսանք այդ հաղորդագրությունները և տեսանք հայկական կողմի համապատասխան բացատրությունները, սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով էլ հիմա զբաղվում են մեր համապատասխան գերատեսչությունները և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան։

 


«Միր» քարտերի սպասարկումը կկասեցվի ՀՀ բանկերի մեծ մասում. РБК



TAGGED:
Կիսվեք այս հոդվածով