Բորելն առաջարկել է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար

1 Min Read

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցում հայտնել է, որ ԵՄ երկրներին է ներկայացրել իր առաջարկը՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնություն ցուաբերելու համար։ 

«Այսօր ԵՄ խորհրդին ներկայացրեցի առաջարկ՝ օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի հաղթանակի համար»,- գրել է Բորելը:

Նրա խոսքով՝ առաջարկը նախատեսում է, որ հասույթի 90%-ը ուղղվելու է Խաղաղության եվրոպական հիմնադրամին, եւս 10%-ը՝ ԵՄ բյուջեին։ Բորելը նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ խորհուրդը մոտ ապագայում կհաստատի այս առաջարկը։

Նախկինում ԵՄ-ն պլանավորում էր ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները ծախսել Ուկրաինայի վերականգնման վրա, սակայն վերջին շրջանում Բրյուսելում ավելի ու ավելի շատ են նշում, որ ռազմի դաշտում ստեղծված բարդ իրավիճակի և Կիևում զենքի ու զինամթերքի պակասի պատճառով եկամուտները կարելի է ծախսել ռազմական աջակցության վրա։

Կիսվեք այս հոդվածով