Էներգետիկ ճգնաժամը բրիտանացիներին ավելի ուժեղ կհարվածի, քան 2008 թվականի ճգնաժամը

1 Min Read

Էներգետիկ ճգնաժամը բրիտանական տնային տնտեսություններին ավելի ծանր հարված կհասցնի, քան 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, հաղորդում է Bloomberg-ը գործակալությունը՝ վկայակոչելով Baringa խորհրդատվական ընկերության զեկույցը։

«Էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը հասարակության վրա ավելի ուժեղ կլինի, քան 2008 թվականի ճգնաժամը… Մենք այժմ շարժվում ենք դեպի այն կետը, որտեղ տնային տնտեսությունների մեծամասնությունը պարտքերի մեջ է կամ շատ փխրուն ֆինանսական վիճակում», – գործակալությունը մեջբերում է Baringa-ի գործընկեր Ջեյմս Կուպերի խոսքերը։

Գազի և էլեկտրաէներգիայի շուկաների գրասենյակը ապրիլի 1-ից բարձրացրել է Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի առավելագույն թույլատրելի տարեկան վճարը 1400 ֆունտից մինչև գրեթե 2000 ֆունտ սպառողների համար՝ կապված էներգիայի համաշխարհային գների կտրուկ աճի հետ: Հաշիվների վճարումների առավելագույն սահմանաչափի հաջորդ բարձրացման մասին, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերին, կհայտարարվի օգոստոսի 26-ին։ Էներգետիկ խորհրդատվական Auxilione ընկերությունը նախկինում կանխատեսել էր, որ հոկտեմբերից Միացյալ Թագավորությունում էներգիայի տարեկան առավելագույն թույլատրելի հաշիվը կկազմի տարեկան 3576 ֆունտ ստերլինգ՝ 2023 թվականի հունվարին հասնելով մինչև 5066 ֆունտի, իսկ ապրիլից՝ ռեկորդային՝ 6552 ֆունտի:

Կիսվեք այս հոդվածով