ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պետական բյուջեից համայնքներին հատկացնել շուրջ 116 միլիարդ դրամ, ինչը մոտ 5%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 43%-ով ավել է, քան 2020 թվականինը։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Պետական բյուջեից աջակցությունը համայնքներին հիմնականում կտրամադրվի դոտացիաների տեսքով: Դոտացիաների տրամադրման նպատակով 2024 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել շուրջ 85 միլիարդ դրամ։
Կառավարությունը ծրագրում է համայնքներին կապիտալ սուբվենցիաների տրամադրման նպատակով 2024 թվականի պետական բյուջեից հատկացնել 24 միլիարդ դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում