Բիթքոյնի (BTC) փոխարժեքը մարտի 19-ի գիշերը փլուզվեց 85%-ով` BitMEX բորսայում անմիջապես իջնելով $8,900-ի․ գրում է rbc.ru-ն։
Միևնույն ժամանակ, այլ կրիպտոարժույթների բորսաներում բիթքոյնի փոխարժեքը մնաց 60 հազարից բարձր, այնուհետև BTC-ն ամբողջությամբ վերականգնվեց BitMEX-ում, և Երևանի ժամանակով ժամը 11:10-ին առաջին կրիպտոարժույթն արդեն վաճառվում էր 64,237 դոլարով:
Ըստ BitMEX-ի՝ անկման պատճառը առաջին կրիպտոարժույթը վաճառելու խոշոր պատվերներն էին։
«Առևտրային հարթակն աշխատում է ինչպես միշտ, և բոլոր միջոցները ապահով են»,- վստահեցրել է BitMEX-ը:
Նշվում է, որ նման իրավիճակները՝ այսպես կոչված flash crash-երը, հաճախ ուղեկցվում են փոխարժեքի անկմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում