Meta Platforms-ն առաջարկել է գրեթե կիսով չափ կրճատել Facebook-ի և Instagram-ի ամսական բաժանորդագրության վճարները՝ 9,99 եվրոյից իջեցնելով մինչև 5,99 եվրո․ գրում է finance.yahoo.com-ը։
Ընկերությունից պարզաբանում են, որ այս քայլը նպատակ ունի լուծել ինչպես գաղտնիության կարգավորող մարմինների, այնպես էլ հակամենաշնորհային մարմինների մտահոգությունները:
«Մենք վաղուց ցանկանում էինք արագացնել այս գործընթացը, քանի որ պետք է հասնենք կայուն վիճակի։ Ուստի, առաջարկել ենք գինը 9,99-ից իջեցնել 5,99-ի մեկ հաշվի համար և 4 եվրոյի՝ ցանկացած լրացուցիչ հաշիվների համար»,- Եվրահանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Meta-ի իրավաբան Թիմ Լամբը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում