Ավստրալիայի ամենախոշոր`Qantas ավիափոխադրողը, գրանցել է շուրջ 2 մլրդ ավստրալական դոլարի չափով վնաս, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ զգալի գումարներ է կորցնում: Այս մասին օգոստոսի 25-ին հայտնել է Nine News հեռուստաալիքը։
Ավիաընկերությունը հայտնել է 1,86 մլրդ ավստրալական դոլարի (1,3 մլրդ ԱՄՆ դոլար) չափով հիմնական վնասի մասին: Qantas-ի ղեկավարությունը վկայակոչել է «Դելտայի» և «Օմիկրոնի» տարածման բացասական հետևանքները, ինչպես նաև Ավստրալիայում և ամբողջ աշխարհում արգելափակումներից հետո թռիչքների վերսկսման ծախսերը:
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ալան Ջոյսը հաստատել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ընդհանուր վնասը կազմել է 25 միլիարդ ավստրալական դոլար (17,4 միլիարդ ԱՄՆ դոլար):
«Այս թվերը ապշեցուցիչ են», – ասել է Ջոյսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում