ՀՀ առևտրային բանկերը կդադարեցնեն «Мир» վճարային համակարգի հետ համագործակցությունը. ՀԲՄ-ից պարզաբանում են

1 Min Read

Պայմանավորված ԱՄՆ Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (Office of Foreign Assets Control (OFAC)) կողմից սահմանված պատժամիջոցներով՝ «Мир» վճարային համակարգն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։

Այս հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ առևտրային բանկերը, հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև կարևորելով միջազգային գործառնություններում ներգրավվածության շարունակականությունը, որոշում են կայացրել դադարեցնել «Мир» վճարային համակարգի հետ համագործակցությունը։
Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Հայաստանի բանկերի միությունից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ՝ շարունակելու է համագործակցությունը «Мир» վճարային համակարգի հետ։


TAGGED:
Կիսվեք այս հոդվածով