Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 131 մլն դրամի չափով տուգանք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում