LinkedIn-ում խաղեր կավելացվեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում ընկերությունը

1 Min Read

LinkedIn-ն իր հարթակում ավելացնում է մի անսպասելի հատկություն՝ խաղեր։ Սոցիալական ցանցը, որն օգնում է մարդկանց գտնել և ստեղծել բիզնես կապեր, փորձում է գլուխկոտրուկներ ավելացնել՝ որպես օգտատերերի ներգրավվածությունը մեծացնելու մեթոդ․ գրում է echcrunch.com-ը։

Ոգեշնչված Wordle-ի և այլ գլուխկոտրուկների վիրուսային հաջողություններով՝ LinkedIn-ը մշակում է իր սեփական խաղերը, որոնք կոչվում են Queens, Inference և Crossclimb: Սակայն, թե երբ հասանելի կդառնան խաղերը, դեռևս չի նշվում։

LinkedIn-ի ներկայացուցչի խոսքով՝ այդ խաղերը կօգնեն «զվարճանալ, խորացնել հարաբերությունները և զրույցներ բռնկել օգտատերերի միջև»։

LinkedIn-ի սեփականատեր Microsoft-ը խաղային հսկա է: Նրա խաղերի բիզնեսը, որը ներառում է Xbox-ը, Activision Blizzard-ը և ZeniMax-ը, անցյալ եռամսյակում բերեց 7,1 միլիարդ դոլար եկամուտ՝ առաջին անգամ գերազանցելով Windows-ի եկամուտները:

Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է ասել՝ արդյոք Microsoft-ը ներգրավված է սոցհարթակի խաղային նախագծում:

LinkedIn-ն ունի ավելի քան 1 միլիարդ գրանցված օգտատեր (2023 թվականի նոյեմբերի դրությամբ), որոնք ներկայացնում են 150 բիզնես ոլորտներ 200 երկրներում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով