ԵՄ երկրները կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին վերանայել պաշտպանական ներդրումների վերաբերյալ քաղաքականությունը․ հայտնում է Bloomberg-ը:
Տասնչորս երկրներ նամակ են հղել Եվրոպական ներդրումային բանկի պաշտոնյաներին՝ կոչ անելով պաշտպանական նախագծերի ավելի արդյունավետ ֆինանսավորում։
Նամակն ուղարկվել է ԵՆԲ-ի նախագահ Նադյա Կալվինոյին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրուին:
ԵՆԲ-ի ներկայիս քաղաքականությունն արգելում է ներդրումներ կատարել զենք-զինամթերքի ձեռքբերման և ռազմական ենթակառուցվածքների ստեղծման համար, սակայն բանկին թույլատրվում է ֆինանսավորել այսպես կոչված «երկակի նշանակության ապրանքներ», որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:
Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում, Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ ցանկանում են այս փոփոխությունը ԵՄ պաշտպանական կարողությունները բարելավելու համար:
Նամակը ստորագրել են Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի առաջնորդները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում