Ինեկոբանկի Inecomobile հավելվածով քարտային փոխանցումները կասեցված են․ բանկից պարզաբանում են

1 Min Read

Ինեկոբանկի Inecomobile հավելվածով արդեն 2 օր է քաղաքացիները չեն կարողանում քարտային փոխանցումներ կատարել։ Banksnews.am-ը մարտի 15-ին հավելվածի նամակագրության բաժնում փորձեց ճշտել՝ ինչն է խնդիրը և ե՞րբ կվերականգնվի ծառայությունը։

«Այս պահին ընդհանուր առկա են կապի տատանումներ, մասնագետները տեղեկացված են, կատարում են ուղղման աշխատանքներ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշեց բանկի աշխատակիցը։

Հարցին՝ ե՞րբ կվերականգնվի ծառայությունը, նշեցին, որ հստակ ժամկետ ասել չեն կարող։ Այսօր էլ փորձեցինք ճշտումներ անել հեռախոսազանգի միջոցով։

«Այս պահի դրությամբ կասեցված են փոխանցումները, կխնդրեմ մի փոքր ուշ՝ արդեն երեկոյան, կրկին փորձել»,- ասացին բանկից։

Նշենք, որ վերջին շրջանում բանկի հավելվածի հետ բավականին հաճախ են խնդիրներ առաջանում։ Քաղաքացիները չեն կարողանում իրենց հաշվից գումար հանել կամ փոխանցել մեկ այլ քարտի։

Կիսվեք այս հոդվածով