Ապադոլարիզացիայի կողմնակիցները շարունակում են պայքարել ԱՄՆ ֆինանսական գերիշխանության դեմ։
Այս պայքարը ընթանում է բավականին լարված և բարդ պայմաններում։ Ամերիկյան իշխանությունները շատ լավ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է կրել ԱՄՆ-ն, եթե աշխարհը հրաժարվի դոլարից։
Ինչպես նշում է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ընտրվելու դեպքում նրա քաղաքականությունը ուղղված է լինելու դոլարային համակարգի պահպանմանը։
Սակայն, աշխարհում տիրող ներկայիս անվերահսկելի վիճակն էլ ավելի է խամրեցնում ԱՄՆ-ի և Արևմուտքի երբևէ ունեցած համբավը։
Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում կանխել ապադոլարիզացիան
Այս իրավիճակը մի գործընթաց է, որի պարամետրերը կճգրտվեն տարիներ հետո, իսկ ներկայումս ԱՄՆ դոլարը շարունակում է մնալ իր համաշխարհային առաջատար դիրքում։
Նույնիսկ կան երկրներ, որ հրաժարվել են սեփական արժույթներից և ընդունել են դոլարը որպես վճարման միջոց։ Նման քայլի է ցանկանում դիմել նաև աշխարհի խոշորագույն պետություններից մեկը՝ Արգենտինան։
Հետևաբար, աշխահի մի մասում դոլարը կորցրել է իր դիրքերը, իսկ մյուս մասում, ընդհակառակը, բավականին պահանջված է։
Հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհում շրջանառվող դոլարների պահանջարկը․
2022թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհում շրջանառվող ԱՄՆ դոլարի ընդհանուր քանակում զգալի մասնաբաժին ունեն 100$ անվանական արժեքով թղթադրամները՝ 18,5 մլրդ հատ։
Երկրորդ հորիզոնականում է 1$ անվանական արժեքով թղթադրամների քանակը, որը կազմել է 14,3 մլրդ հատ։
Երրորդ տեղում է 20$անվանական արժեքովթղթադրամները, որոնց քանակը կազմում է 11,50 մլրդ հատ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում