ԱՄՆ ֆինանսների նախկին նախարարը TikTok-ը գնելու մտադրություն ունի

1 Min Read

Օգտատերերի տվյալների գաղտնիության և ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին բանկիր Սթիվ Մնուչինը CNBC-ի Squawk Box բիզնես հաղորդման ժամանակ ասել է, որ TikTok-ը պետք է պատկանի ամերիկյան բիզնեսին․ գրում է Al Jazeera-ն։

Մնուչինը, ով ներդրումային բանկիր է և աշխատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 2017-ից 2021 թվականներին որպես ֆինանսների նախարար, հայտարարել է ներդրողներին համախմբելու մտադրության մասին՝ ակնկալելով գնել TikTok-ը։


Ինչու՞ է ԱՄՆ-ն ընդունել TikTok-ն արգելելու վերաբերյալ օրինագիծը


«Սա հիանալի բիզնես է, և ես պատրաստվում եմ խումբ հավաքել TikTok-ը գնելու համար։ Հավելվածը պետք է պատկանի ԱՄՆ-ի բիզնեսներին: Հնարավոր չէ, որ չինացիները երբևէ թույլ տան, որ ամերիկյան ընկերությունը նման բան ունենա Չինաստանում»,- նշել է Մնուչինը։

Բանկիրը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել, ներառյալ այն ներդրողների մասին, որոնք կարող են ներգրավված լինել հավելվածը ձեռք բերելու գործողություններում։

 

Կիսվեք այս հոդվածով