Որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ. Գեղամ Գևորգյան

1 Min Read
Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է:
Այս մասին ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի Ֆեյսբուքի էջում:
«Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը:
Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր: Սա առաջին կարևոր քայլն էր այդ ճանապարհին, և մենք շարունակում ենք հաստատակամորեն առաջ շարժվել դեպի մեր առջև դրված նպատակի իրականացմանը:
Ցանկալի արդյունքները չեն ուշանա, եթե այս հարցում նաև սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ և մյուս պետական մարմիններին՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները: Չէ որ սա այն ոլորտն է, որտեղ խնդիրները բոլորինս են, և յուրաքանչյուրիս վերահսկողությունը, անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, հավասարապես կարևոր է և հաճախ՝ որոշիչ:
Լինենք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ, դառնանք ավելի պահանջատեր և անզիջում մեր իրավունքների պաշտպանության հարցում»,- նշված է գրառման մեջ:

Կիսվեք այս հոդվածով