Hyundai-ն և Kia-ն հետ կկանչեն մոտ 170 000 էլեկտրական մեքենա. Reuters

1 Min Read

Hyundai Motor Co-ն Հարավային Կորեայից հետ կկանչի մոտ 170 000 էլեկտրական մեքենա (EV)՝ լիցքավորման համակարգերի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հրվ. Կորեայի տրանսպորտի նախարարությունը:

Hyundai-ն հետ կկանչի 113 916 էլեկտրոմոբիլներ, ինչը կազդի էլեկտրամոբիլների հինգ մոդելների վրա, այդ թվում ՝ Ioniq և Genesis շարքի մոդելների վաճառքների վրա: Իսկ Kia-ն հետ կկանչի 56016 էլեկտրական մեքենա (EV):

Hyundai-ի և Kia-ի 170 000 էլեկտրական մեքենաների լիցքավորման ստորաբաժանումների ծրագրային ապահովման մեջ հայտնաբերվել են սխալներ, որոնք կարող են դժվարացնել մարտկոցի սնուցումը:

«Hyundai Motor-ը և Kia-ն քայլեր կձեռնարկեն՝ կանխելու հաճախորդների անհարմարությունները և կշարունակեն առաջնահերթությունը տալ հաճախորդների և նրանց մեքենաների անվտանգությանը», – ասված է Hyundai Motor Group-ի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ հետկանչերը պետք է սկսվեն մարտի 18-ից։

Կիսվեք այս հոդվածով