Քաղաքապետարանից հայտնում են՝ Մյասնիկյան պողոտան հատող՝ Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ. մարտի 15-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 23:00-ն, Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոն վարչական շրջանից դեպի Նոր Նորք վարչական շրջան ուղղության մեկ երթևեկելի գոտին փակ է լինելու:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:
Անվտանգության ապահովման և խճողումային իրավիճակներից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին՝ խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային երթուղի: