Մարտի 15-17-ը ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով դեպի Նոր Նորք չեն երթևեկի

0 Min Read

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով:

«Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի»,- նշված է հաղորդագրությունում։

 

Կիսվեք այս հոդվածով