Հույս ունեմ լոբի կստանանք, ոչ թե` քրգործ. Փաշինյանը` գյուղացիներին տրվող աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ հատիկաընդեղեն մշակողներին պետությունը գումար կտրամադրի, որպեսզի մշակությունն էլ ավելի ակտիվ թափով զարգանա և, ըստ այդմ, պետությունը պարենային անվտանգության հարցն էլ ավելի լավ լուծի։

Նախատեսվում է, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի 70․000 դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85․000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100․000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110․000 դրամ։

«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով հավաստագրված սերմերի վաճառքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article