Ֆիզիկական անձինք փոստով կամ այլ փոխադրողի միջոցով առաքանին ստանալու համար այլևս չեն այցելում մաքսային մարմին

1 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանու՝ մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

«Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն, և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն առաքանին ստանալու համար այցելելու մաքսային մարմին։ Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու և հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։

Իսկ եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո  ֆիզիկական անձինք առաքանին ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ առևտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում և իրազեկում իրենց հաջորդական քայլերի մասին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Share This Article