6 մլրդ 874 մլն դրամ կհատկացվի ճանապարհների շինաշխատանքների համար

1 Min Read

Կառավարության նիստին հաստատվեց որոշման նախագիծ, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեն մի շարք ճանապարհահատվածների շինարարության շարունակման, ավարտման կամ նոր հատվածների կառուցում սկսելու համար, ինչպես նաև մի շարք պայմանագրերի վերջնական՝ 5 տոկոսը վճարելու համար:

Այս մասին որոշումը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Նախագծով 6 միլիարդ 874 միլիոն դրամ է նախատեսված, և ճանապարհների երկարությունն է 57,2 կմ այս նախագծի շրջանակներում»,- ասել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն ճանապարհները, որտեղ որոշմամբ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել:

Ըստ այդմ՝ նախատեսվում է Սյունիքի մարզում Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ ճանապարհի հիմնանորոգում: Կվերանորոգվի նաև Ենոքավան-Կարմիր գյուղ՝ 6.3 կիլոմետրանոց ճանապարհը, որը Իջևանի խաչմերուկից՝ գլխավոր մայրուղուց, բարձրանալու է մինչև Ենոքավան, իսկ մինչև տուրիստական կլաստեր տանող գրունտային ճանապարհը կվերանորոգվի այլ ծրագրով:

Share This Article