ՌԴ տնտեսությունը համբերատար կլանում է ամբողջ բացասական հոսքերը, որոնք վերջին ամիսներին ավելի են ուժգանանում, և տալիս է իր պատասխանը տնտեսական առանցքային ցուցանիշների համապատասխան տատանումների ձևով։
Կարելի է կարծել, որ ՌԴ-ի տնտեսությունը պետք է կորցրած լիներ իր դիմադրողականությունը և գլորված լիներ դեպի անդունդ։ Ներկայումս, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, ՌԴ-ն իր վրա է կրում ավելի քան 20 երկրի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք գնալով ավելի են սաստկանում։ Արևմուտքը շարունակում է ձգձգել հակամարտությունը՝ Ուկրաինայինվտրամադրելով գերժամանակակից ռազմական տեխնիկա և ռազմամթերք։
Արդյունքում աշխարհը կարծես կանգնել է միջուկային հակամարտության առաջ։ Ստեղծված գլոբալ ճգնաժամի պայմաններում, երբ աշխարհում հաստատված կարգերը ամբողջությամբ իրենց տեղն են զիջում կամայականությանը, տնտեսության առանցքային ցուցանիշներից մեկը՝ գները, յուրովի են արձագանքում.
Գծապատկեր 1․ Գնաճի դինամիկան ՌԴ-ում 2022թ-ի հունվար-հունիս ամիսներին
Մասնավորապես, նկատում ենք, որ դեռևս ոչ կոնֆլիկտային հունվար-փետրվար ամիսներին գնաճը ՌԴ-ում կազմում էր համապատասխանաբար 8,7% և 9,2%։
Արդեն ՌԴ կողմից ռազմական հատուկ գործողության իրականացման ակտիվ փուլում, երբ Արևմուտքը կայծակնային արագությամբ որոշեց կտրել բոլոր տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, գնաճը 2022թ-ի մարտին միանգամից հաստատվեց 16,7% մակարդակում։
Այստեղ պետք է նշել ՌԴ ԿԲ-ի խելամիտ և հավասարակշիռ քաղաքականության մասին, որի արդյունքում հնարավոր եղավ խուսափել էլ ավելի մեծ աղետից, որին ՌԴ-ն ականատես եղավ Խորհրդային Միության փլուզման տարիներին և 1998թ-ի ֆինանսական կործանման ժամանակ։
2022թ-ի մայիսից նկատվում է գնաճի դանդաղեցում և 2022թ-ի հուլիսին գնաճը հաստատվել է 15,1% մակարդակում։
ՌԴ ԿԲ կանխատեսումները գնաճային այս ճնշումների մասով է՛լ ավելի հուսադրող են․
Գծապատկեր 2․ Գնաճի կանխատեսումները ՌԴ ԿԲ կողմից
ՌԴ ԿԲ կանխատեսումները բավականին դրական են։ Մասնավորապես, ՌԴ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճն իր նպատակային 4% մակարդակին ձգտելու է 1,5 տարվա ընթացքում և գործընթացն ավարտվելու է 2024թ-ին։
Կարծում ենք՝ այս կանխատեսումներին հասնելու համար ՌԴ տնտեսությունը պետք է կարողանա կարճ ժամանակում ենթարկվել այնպիսի խորքային փոփոխությունների, որոնք ի կատար չեն ածվել անկախությունից ի վեր։ Խոստովանենք, որ ներկայիս հակամարտության առկայության պայմաններում այդ փոփոխություններին հասնելն էլ ավելի բարդ է լինելու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում