Xiaomi-ն կներկայացնի իր առաջին էլեկտրական ավտոմեքենան 

1 Min Read

Բջջային հեռախոսներ արտադրող չինական Xiaomi-ն այս ամիս կթողարկի իր առաջին էլեկտրական մեքենան՝ չորսդռնանի սեդան․ գրում է The Wall Street Journal-ը։

Թեև Չինաստանում էլեկտրական մեքենաների վաճառքի տեմպերը դանդաղել են, մրցակից արտադրողներն էլ նվազեցնում են մեքենաների արժեքները, Xiaomi-ն, այնուամենայնիվ, հույս ունի, որ հետաքրքրություն կառաջացնի։

Ընկերությունը, որն առավել հայտնի է սմարթֆոններով և կենցաղային տեխնիկայով, մարտի 28-ին Չինաստանում կներկայացնի իր SU7 մոդելը։

Անցյալ ամիս Xiaomi-ի նախագահ Վեյբինգ Լունը հայտարարել էր, որ ընկերությունը ավտոմեքենաների վաճառքի համար թիրախավորում է պրեմիում սեգմենտը, և, որ մատակարարումները կարող են սկսվել արդեն երկրորդ եռամսյակում:


Ինչ առանձնահատկություններ ունի Xiaomi-ի կողմից թողարկված նոր էլեկտրական սկուտերը և որքան արժե


 

TAGGED:
Share This Article