Որքան է կազմել գործազուրկների թիվը Հայաստանում. ԵՏՀ վիճվարչություն

1 Min Read
ԵԱՏՄ-ում գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում նվազել է 11.1 %-ով։
Տեղեկությունը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 786.1 հազար մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11.1 տոկոսով։ Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի 0.8%-ը։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1 %»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԵՏՀ վիճակագրության վարչության գնահատմամբ՝ Հայաստանում գործազուրկների թիվը հունվարի վերջին կազմել է 45.7 հազար, կամ աշխատուժի 3.3%-ը:
Ղազախստանում գործազուրկների տոկոսը աշխատուժի թվաքանակի նկատմամբ կազմում է 2.8%, Ղրղզստանում՝ 2.4%, Ռուսաստանում՝ 0.5%, Բելառուսում՝ 0.1%:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով