«Վտանգավոր սպառնալիք՝ ազատության համար». Թրամփը` թվային արժույթի թողարկման մասին

2 Min Read

ԱՄՆ  նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նշում է, որ բիթքոյնը արժույթի լրացուցիչ ձև է։ Թրամփը կարծում է, որ բիտթքոյնն ունի շատ առավելություններ, և նա չի պատրաստվում  հրաժարվել դրանից։

Ըստ Թրամփի`կրիպտոարժույթն «կյանք է առել»։ Նախագահը նշել է, որ երբեմն ինքը կատարում է փոքրիկ բաներ հաճույքի համար, ինչի արդյունքում նաև գումար է աշխատում։

ԱՄՆ նախկին նախագահը նկատի ունի սեփական արտադրության սպորտային կոշիկների վաճառքը, որի ընթացքում թույլատրվել է դրա համար վճարել կրիպտոարժույթներով։

Թրամփը նաև հավելել է, որ իրեն, այնուամենայնիվ, դուր չի գալիս ԱՄՆ դոլարի  պահանջարկի կրճատումը, ինչը տեղ է ունենում մարդկան գործունեության արդյունքում։

Չնայած այն հանգամանքին, որ նախագահի կրիպտո դրամապանակը, որը մեծացել է ether (ETH)-ի և maga (TRUMP)-ի արժեքի ավելացմամբ, Թրամփը նշում է, որ ինքը չափազանց ավանդապաշտ է և սիրում է մնալ դոլարի հետ, ուստի «տանել չի կարողանում, երբ երկրները հրաժարվում են դոլարից»։

Թրամփը նշում է, որ ինքն ամեն ինչ անելու է դոլարի գերակայությունը պահպանելու համար, քանի որ ըստ նրա, դոլարային ստանդարտից աշխարհի հեռացումը հսկայական վնաս կպատճառի ԱՄՆ-ին։


Բիթքոյնի արդյունահանման հզորությունների բաշխումը. Թոփ 5 երկրներ. Ինֆոգրաֆիկա


Մի շարք փորձագետներ, վերլուծելով Թրամփի մտքերը, կարծում են, որ նախկին  նախագահը փոխել է իր վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ՝ մի փոքր մեղմացնելով իրավիճակը։ Սակայն, մյուս կողմից, նախագահի թեկնածուն հավելել է, որ ընտրվելու դեպքում արգելելու է ԱՄՆ ֆեդռեզերվին թողարկել թվային արժույթը, քանի որ այն համարում է «վտանգավոր սպառնալիք ազատության համար»։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով