Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվության զգալի մասնաբաժինը պատկանում է Երևանին։ Մայրաքաղաքում անշարժ գույքի շուկան ալեկոծող մի շարք փոփոխությունների ենք ականատես լինում, որոնք բավականին վիճարկելի են հանրության տարբեր շերտերի համար։
Ի՞նչ է տեղի ունեցել անշարժ գույքի վարձակալության շուկայում 2023թ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Եկամտահարկի վերադարձման սկզբունքով Երևանում բնակարաններ ձեռք բերելու երկարամյա ծրագրի դադարեցման որոշումը հիասթափության տեղիք տվեց և՛ շինարարական ընկերություններին, և՛ երիտասարդներին։ Հաջորդ փոփոխությունը վարձակալության գործարքների գրանցումներն են, ինչի արդյունքում պետությանը պետք է գումարներ վճարվեն յուրաքանչյուր գործարքից։
Վերոնշյալ և մյուս որոշումների արդյունքը հանգեցնելու է Երևանում բնակարանների գների աճին։
Այս առումով հետաքրքիր կլինի ուսումնասիրել Երևանի տարբեր համայնքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գների դինամիկան 2019-2023 թթ.:
Ներկայացված վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ին 2019թ-ի համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գների ամենամեծ աճը դիտվել է Արաբկիր համայնքում՝ մոտ 42%-ով։
2023թ-ին 2019թ-ի համեմատ գների բարձր աճի մակարդակով 2-րդ տեղում Կենտրոն համայնքն է՝ 37,9%։ Այստեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 2023թ-ին կազմել է ֏837,700։ Նկատենք, որ Կենտրոն և Արաբկիր համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գների տարբերությունը կազմել է ֏249,800։
2023թ-ին 2019թ-ի համեմատ գների 37,4% աճ է արձանագրվել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է ֏365,800։
2023թ-ին 2019թ-ի համեմատ գների նվազագույն աճը արձանագրվել է Նուբարաշենում՝ 20,8%։ 2023թ-ին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գնի նվազագույն մակարդակը հաստատվել է հենց Նուբարաշենում՝ ֏214,200։
2023թ-ի դրությամբ Կենտրոն և Նուբարաշեն համայնքների բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գների տարբերությունը կազմել է ֏623,500։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում