Տրանսպորտի թանկացման նախագիծն ընդունվեց. այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի մասին նախագիծը:

Ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Սակագները հետևյալն են՝

30 օրվա համար կգործի 8800 դրամ սակագինը,
90 օրվա համար՝ 23600 դրամ սակագինը,
365 օրվա համար՝ 88000 դրամ սակագինը։

Ցանկացած սակագնի փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կկարողանան օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից, անսահմանափակ քանակով։

Փաթեթներն էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան առձեռն գնելիս։

Հավելենք, որ զեղչեր կգործեն ուսանողների, սոցիալապես անապահով և այլ հատուկ խմբերի համար։

 

TAGGED:
Share This Article