2024թ-ի փետրվարին 12-ամսյա գնաճը ՀՀ-ում շարունակել է նվազել` կազմելով -1.7 տոկոս։
Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումները շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024թ–ի առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել , տարեկան գնաճը` նվազել»,– ասել է Գալստյանը` մեկնաբանելով ՀՀ ԿԲ խորհրդի`վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու որոշումը։
Չնայած վերոհիշյալ հանգամանքին` ԿԲ նախագահն ընդգծել է, որ գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր մակարդակում` միջազգային շուկայից եկող գնաճային ճնշումների պատճառով։
Դրանք են մասնավորապես Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարումն ու Չինաստանում ֆինանսատնտեսական խնդիրների սրումը, որոնք համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության ռիսկեր են առաջացնում։