Առևտրային արտոնյալ պայմանների տրամադրում կարող է լինել ԵՄ-ի հետ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Չի բացառվում, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ԵՄ անդամակցության հետ կապված ինչ հեռանկարներ կան, ու որքանով են ՀՀ իշխանությունները ցանկանում դառնալ ԵՄ անդամ։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Եվրախորհրդարանում իր արած այն հայտարարությունը, որ ՀՀ–ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։

«Սա ասվել է, հիմա մենք պետք է հասկանանք` ԵՄ-ն ինչքա՞ն մոտ կհամարի ու դրանից հետո միայն կանենք հետևություններ։ Այս փուլում մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, և լավ է, որ ԵՄ-ն է ասում, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել»,– ասել է Փաշինյանը։
Նա հույս ունի, որ առաջիկայում կլինեն մի շարք որոշումներ, որոնք ԵՄ-ի հետ այդ ուժեղ հարաբերությունների արտահայտումը կլինեն։ Ըստ վարչապետի` այդ արտահայտումներից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։
«Հաջորդը կարող է լինել ԵՄ-ի հետ առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին, ինչպես նաև ՀՀ-ի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ արտոնությունները»,– ասել է Փաշինյանը։
Ըստ նրա` ԵՄ-ի հետ ՀՀ-ն ունի լայն օրակարգ, ու մեր երկիրը պատրաստ է այն ավելի խորացնել ու ընդլայնել։
Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կիսվեք այս հոդվածով