Դայակների և դաստիարակների աշխատավարձերը կբարձրանան. քաղաքապետ

0 Min Read

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը մանրամասներ է ներկայացրել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման գործընթացից։

«Ավագանու նիստով հաստատված կարգը ուժի մեջ է մտել փետրվարի մեկից, հաստիքացուցակը հաստատելուց հետո վերահաշվարկ կարվի, փետրվարի և մարտի համար մանկապարտեզների աշխատակիցները բարձրացված դրույքաչափով կստանան։ Աշխատավարձերը կբարձրանան 15-31%–ով»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է.

«Սիրելի դայակներ, սիրելի դաստիարակներ, ձեր բոլորի աշխատավարձը բարձրանում է»։

Share This Article